Հայաստանում հավատարմագրված 4 դեսպաններ առաջին անգամ թվիթերյան ասուլիս են նախաձեռնել: ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը և ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան մեկ ժամ օնլայն ռեժիմով պատասխանել են Թվիթեր միկրոբլոգային ցանցի օգտատերերի հարցերին: